Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդդեմ ազգային խեղճության

Ընդդեմ ազգային խեղճության
05.05.2024 | 21:56

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ոչ միայն ճշմարտության պայքարն է ընդդեմ ստի, ոգու պայքարը՝ դուխի, եռագույնի պայքարն է ընդդեմ սև-սպիտակի, այլ առաջին հերթին ազգային-ազատագրական պայքար է։ Այն ազատագրական պայքար է ընդդեմ շարունակվող կապիտուլյանտության, հողատվության, ազգային խեղճության, օտարների կամակատարության։ Բագրատ Սրբազանը պայքարն առաջնորդելու համար ունի ամեն ինչ՝ խելք, կրթվածություն, հայրենասիրություն, առաջնորդի կամք, համարձակություն: Ապագա իշխանության կազմի, ծրագրի, արտաքին քաղաքական կողմնորոշման, հրատապ անելիքների պահով շատ բան պարզ չէ, սակայն, նախ և առաջ, Հայաստանն ազատագրել է հարկավոր։ Ինը տարի որպես Տավուշի թեմի առաջնորդ ճանաչում եմ Բագրատ Սրբազանին, գիտեմ նրա կատարած գործերը, միանշանակ կարող եմ ասել՝ նա արժանի է Հայաստանի բնակչության, հայ ազգի վստահությանը;

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ